Բաղադրիչներ
- մանր սմբուկ - 1 կգ
- նուռ - 1
- կարմիր պղպեղ - 1
- մանրացված ընկույզ - ½ բ.
- գլուխ սխտոր - 1
- ձեթ
- աղ
Պատրաստման եղանակը
- Թերխաշ եփել սմբուկները աղաջրի մեջ:
- Դատարկել քամոցի մեջ. վրան դնել ծանրություն և թողնել, որ ջուրը լավ քամվի:
- Մանրացնել պղպեղը, ճզմել սխտորը, ապա խառնել ընկույզին և նռան հատիկներին: Ավելացնել աղ:
- Յուրաքանչյուր սմբուկ երկայնքով կիսովին ճեղքել, լցնել միջուկից և այն դասավորել ապակյա լայնաբերան շշի մեջ:
- Վրան լցնել ձեթ և պահեստավորել սառը տեղում: