Բաղադրիչներ
Պատրաստման եղանակը
- Ալյուրը լցնել խոհանոցային տախտակի վրա վրան լցնել մանր կտորներով կարագը եվ մանր կտրատել դանակով:
- Սառը ջրի մեջ լուծել աղը և շաքարավազը , խառնել ալյուրի ու կարագի հետ և արագ հունցել խմոր :
- Խմորը ծածկել եվ դնել սառնարան ՝ մի քանի ժամ :
- Թխելուց առաջ նման խմորը խորհուրդ է տրվում հինգ վեց անգամ գրտնակել :
- Ամեն գրտնակելուց հետո խմորը դնել սառնարան 15-20 րոպե, որպեսզի սերուցքային կարագը հասցնի ներծծվել :
- Այդ ամենից հետո նոր կարող եք անցնել թխելուն :
- Խմորը բացել մի քիչ մեջտեղում լցնել կաթնաշոռով կրեմը , փոքրիկ կտորներով լիմոնն ու դաղձի տերևները :
- Փաթաթել ռուլետի ձևով և թխել ջեռոցում խմորեղենի համար նախատեսված թղթի վրա 15- 20 րոպե, 200 աստիճան տաքության տակ :