Բաղադրիչներ
- բեկոնի շերտեր - 6 հատ
- թարմ դաղձ - 1 տերև
- պինդ պանիր - 100գր.
- սև պղպեղ - ըստ ճաշակի
- պատրաստի հավի արգանակ խորանարդիկներով - 1 հատ
- մակարոն - 400 գր.
- ձիթապտղի յուղ - ըստ ճաշակի
- սառեցրած ոլոռ - 300գր.
- յուղոտ թթվասեր - 2 ճ.գ.
- լիմոն - կես հատ
Պատրաստման եղանակը
- Պանիրն անցկացնել քերիչով , բեկոնը կտրատել մանր խորանարդիկներով։
- Դաղձի տերևվներն մանր կտրատել։
- Ջուրը լցնել կաթսայի մեջ տաքացնել , մեջը գցցել հավի արգանակի խորանարդիկը , աղել , եռացնել։
- Եփել մակարոնը։
- Թավայի մեջ տապակել բեկոնը մինչեվ ոսկեգույն դառնալը , պղպեղել։
- թավայի մեջ լցնել նաև ոլոռը , թովասերն ու դաղձը եվ ավելացնել մակարոնի վրա։
- Լիմոնը քամել եվ հյութը ավելացնել մակարոնի վրա։
- Մատուցելուց առաջ վրան լցնել քերած պանիր։