Բաղադրիչներ
- խոզի պարանոց - 350 գր.
- շաքարավազ - 5 գր.
- գազար - 1 հատ
- պահածոյացրած անանաս - 200 գր.
- կարտոֆիլի օսլա - 15 գր.
- սոյայի սոուս - 50 մլ.
- արևածաղկի ձեթ - 40 մլ.
- դեղին պղպեղ - 1 հատ
- կոճապղպեղի փոշի - 1 թ.գ.
Պատրաստման եղանակը
- Կտրատել խոզի պարանոցը երկարությամբ։
- Յուրաքանչյուր կտորը պետք է լինի 1.5 սմ հաստության։
- Խառնել սոյայի սոուսը ,կարտոֆիլի օսլան, և շաքարավազը։
- Պղպեղը կտրատել երկարավուն նեղ կտորների։
- Տաքացնել բուսայուղը եվ բարձր կրակի վրա տապակել պղպեղն ու գազարը ,խառնելով 5 րոպե։
- Ավելացնել բանջարեղենի վրա անանասի կտորները եվ վերցնել կրակի վրայից։
- Առանձին թավայի մեջ առավելագույն կրակի վրա տապակել միսը սոյայի սոուսի մեջ մոտ 10 րոպե։
- Մսի վրա ավելացնել բանջարեղենն ու մի փոքր տաքացնել :
- Մատուցել որևէ խավարտով: