Բաղադրիչներ
- շերտավոր խմոր - 0.5 կգ.
- բրինզա պանիր - 150 գր․
- պինդ պանիր - 50 գր․
- սպանախ - 200 գր․
- ձու - 1 հատ
- ձվի դեղնուց վրան քսելու համար - 1 հատ
- սոխ - 1 գլուխ
- համեմ թարմ՝ ըստ ճաշակի
- աղ
- պղպեղ
Պատրաստման եղանակը
- Սպանախը կտրատել եվ լցնել տաքացրած ձիթայուղի մեջ , աղել պղպեղել ,տապակել մինչեվ ավելորդ հեղուկի գոլորշացումը։
- Սոխը մանր կտրատել , տապակել մինչեվ թափանցիկ դառնալը։
- Բրինզա պանիրը մանրացնել , պինդ պանիրը անցկացնել քերիչով .համեմը մանր կտրատել։
- Բոլոր բաղադրամասերը խառնել , ավելացնել հում ձուն եվ խառնել։
- Խմորի կեսը բացել գրտնակով փռել ջեռոցի թավայի մեջ ծայրերը դուրս թողնել։
- Վրան լցնել պատրաստի միջուկը։
- Բացել խմորի երկրորդ շերտը փռել առաջինի վրա եվ ծայրերը ամրացնել։
- Կարկանդակի վրա քսել ձվի դեղնուցը եվ վրան ցանել չորացրած կանաչի։
- Եփել ջեռոցում -30-35 րոպե, 180 աստիճանի տակ :