Բաղադրիչներ
Պատրաստման եղանակը
- Խմոր ենք հունցում: Կաթսայի մեջ լցնում ենք մի բաժակ գոլ ջուր, 2 թ/գդ չոր խմորիչ և մի պտղունց շաքարավազ:
- Որոշ ժամանակ անց խմորիչը փրփրում է:
- Ավելացնում ենք կարագն ու աղը:
- Հետո լցնում ենք ալյուրը և խմոր հունցում:
- Հունցած խմորը կարելի է թողնել հենց կաթսայի մեջ, սակայն տաք տեղում դնելիս վերջինս ավելի արագ է հասունանում:
- Թողնում ենք, որ խմորը լավ բարձրանա:
- Խմորից 5-6 սմ տրամագծով գնդիկներ ենք ձևավորում:
- 1-2 մմ բարակ բլիթներ ենք գրտնակում:
- Խմորը վերցնում ենք ձեռքերով կամ փաթաթում գրտնակին: Դնում ենք տաքացրած չոր թավայի մեջ և միջինից ուժեղ կրակին յուրաքանչյուր կողմով 10-15 րոպե տապակում:
- Հենց որ լավաշը սպիտակում է ու վրան պղպջակներ են առաջանում, շրջում ենք: Ամեն ինչ շատ արագ է արվում, պետք չէ լավաշը չորացնել կամ եփել մինչև ոսկեգույն դառնալը:
- Թխված լավաշները արագ մտցնում ենք թասով ջրի մեջ ու հանում:
- Սկզբում դրանք խոնավ են լինում, հետո ջուրը ներծծվում է, լավաշները չորանում են, բայց փափուկ են լինում:
- Կարելի է ջրով թասի մեջ մտցնելու փոխարեն պարզապես ջուր ցանել վրան: