Բաղադրիչներ
Պատրաստման եղանակը
- 50 գրամ սերուցքային կարագը հալեցնել, կաթը գոլացնել, խառնել շաքարավազի ու խմորիչի հետ, 15 րոպե թողնել, մինչև փրփրի:
- Ավելացնել սերուցքային կարագը, 1 ձու ու մի պտղունց աղ, ալյուր լցնել ու խմոր հունցել:
- Խմորով տարրան դնել մեկ այլ մեծ տարրայի մեջ տաք ջրով լի, փակել սրբիչով ու 50-60 րոպե թողնել:
- Քանի դեռ խմորը ուռչում է, պատրաստում ենք միջուկը. ձուն եփել, սառեցնել, մաքրել ու մանր կտրատել:
- Խառնել եփած բրինձ, ձու, կարագ ու մանր կտրատած սամիթ, աղ ցանել:
- Այդ ժամանակ խմորը կուռչի 2 անգամ:
- Խմորից մի փոքր պոկել, գնդիկներ անել:
- Գնդիկը մի քիչ հարթեցնել ու դնել միջուկ:
- Կողքերը լավ սեղմել:
- Ջեռոցը տաքացնել 180 աստիճան:
- Տապակի վրա կալկա դնել, բուսական յուղ քսել:
- Շարել տապակի մեջ, իրարից 3-4 սմ հեռավորությն վրա, ձու քսել:
- Թխել 35-40 րոպե:
- Պատրաստի կարկանդակների վրա ջուր ցանել ու ծածկել սրբիչով, 5-10 րոպե թողնել: