Բաղադրիչներ
- կարմիր ձուկ - 2 կտոր
- գլուխ սոխ - 1/2 հատ
- կիտրոն - 2֊3 կտոր
- դափնու տերև - 2 հատ
- լոլիկ - 1 հատ
- սև պղպեղ
- աղ
Պատրաստման եղանակը
- Կտրատված սոխը շարել ֆոլգայով պատած տապակի վրա, վրան շարել կիտրոնի կտորները։
- Առանձին պատրաստել ձկան կտորները աղով , սև պղպեղով ու վրան լցնել մի քիչ կիտրոնի հյութ և դնել տապակի վրա։
- Այնուհետև ձկան վրա շարել բարակ կտրատած լոլիկի շերտ և դափնու տերև։
- Պատրաստի ձուկը ծածկել ֆոլգայով և դնել ջեռոցը 20 րոպե 200 C: