Բաղադրիչներ
- եփած բրինձ - 80 գր․
- պանիր - 50 գր․
- գլուխ սոխ - 2 հատ
- սխտոր - 1 ատամիկ
- ձեթ - 2 ճ․գ․
- ռեհան - 1 կապ
- խոզի եփած փափկամիս - 250 գր․
- բուլղարական պղպեղ - 3 հատ
- աղ
- սև պղպեղ
Պատրաստման եղանակը
- Սոխը մաքրել,լվանալ,կտրտել և ձեթով սոխեռած անել, լցնել բրնձի վրա,ավելացնել աղը, սև պղպեղը, ճզմած սղտորը, մի քանի ճյուղ կտրտած ռեհան, խոզի լավ մանրացրած փափկամիսն ու խառնել։
- Պղպեղների պոչերը կափարիչի նման հեռացնել, սերմերից մաքրել, լցոնել ստացված լցոնով և պանրով ծածկել ,դնել տապակի մեջ ու 30 րոպե եփել ջեռոցում։