Բաղադրիչներ
- շաքարավազ - 1 բաժակ
- չամիչ - 1 բաժակ
- ձու - 3 հատ
- կարագ - 150 գր.
- ալյուր - 1 բաժակ
- կոնյակ - 1 ճ․գ․
- փխրեցուցիչ - 1 թ․գ․
- աղ - 1 պտղունց
- շաքարի փոշի
Պատրաստման եղանակը
- Ձուն հարել շաքարավազի ու փափկեցրած կարագի հետ, ավելացնել կոնյակը, փխրեցուցիչը, մաղած ալյուրն ու չամիչը, լավ խառնել,մինչև ստացվի համասեռ զանգված։
- Խմորը լցնել կաղապարի մեջ ու թխել 190 С տաքացրած ջեռոցում, մինչև պատրաստ լինի։
- Տաք կեքսի վրա ցանել շաքարի փոշին ու թողնել հովանա։