Բաղադրիչներ
- թխվածքաբլիթ - 200 գր.
- սև սուրճ - 250 մլ․
- սերուցք - 300 մլ․
- շաքարի փոշի - 100 գր.
- կաթնաշոռ - 200 գր.
- յոգուրտ - 100 գր․
- բանան - 2 հատ
- ելակ - 400 գր.
- սև շոկոլադ
- անանուխ
Պատրաստման եղանակը
- Ելակը լվանալ և բանանի հետ կտրտել։
- Կրեմը՝
- Կաթնաշոռը հարել յոգուրտի և շաքարի փոշու հետ,ապա ավելացնել սերուցքը։
- Կաղապարի մեջ շարել սուրճի մեջ թաթախած ( կաղապարի եզրերի համար թխվածքաբլիթները կիսել), քսել կրեմը և հավասարաչափ փռել բանանը (ստանալ շերտ),ապա դնել թխվածքաբլիթի երկրորդ շերտը , այս անգամ վրան փռել ելակն ու նորից կրեմ քսել։
- Վերջում ձևավորել սև շոկոլադով , ելակով և անանուխի տերևներով։
- Տորթը պետք է 4 յամ պահել սառնարանում, հետո մատուցել։