Երեքշաբթի, 12 Փետրվարի 2013 09:12

Տորթ Բարբի տիկնիկ (Barbie,Барби торт)

15ձուն հարել 2 բ.շաքարավազի հետ 20րոպե, թողնել 10ր. հանգստանա , ևս 20ր. հարել : Հարիչը անջատել ավելացնել 2 բ. (մի փոքր ավել) ալյուր և ձեռքով արագ հարել, լցնել նախորոք պատրաստած կաթսայի մեջ : Լավ փակել , դնել գազօջախին (վրան ցանց դրած) և ցածր կրակ անել : Եփել 2ժ. -2ժ. 15ր. : Նույն տարբերակով պատրաստել մնացած 3 ձվով , 0,5բ. շաքարավազով, 0,5բ. ալյուրով բիսկվիտ:

Բաժին Թխվածքներ
Շաբաթ, 26 Մարտի 2011 13:08

Թթվասերով տորթ

Ձվերը խփել շաքարավազի հետ մինչև սպիտակելը: Ավելացնել թթվասերը, ավելացնել հալեցրած մարգարինը, աղը, ալյուրը, ավելացնել 1/2բաժակ եփված սառեցրած ջրում լուծած սոդան: Խմորը բաժանել երեք մասի, մեկին ավելացնել կակաոն: Թխեք երեք խմորներն էլ: Շերտերը իրար կպցրեք թթվասերային կրեմով (կակաոյով շերտը պիտի լինի մեջտեղում): Վրան լցնել հալած շոկոլադը: Կրեմի համար թթվասերը խփել շաքարավազով և կակաոյով:

Բաժին Թխվածքներ
Շաբաթ, 26 Մարտի 2011 05:50

Տորթ «Սեվ ու Սպիտակ»

Խմորը պատրաստելու հա­մար ձվի դեղնուցն առանձ­նացնել սպիտակուցից, հա­րել, ավելացնել ջուրը, վա­նիլինը: Սպիտակուցն առանձին հարել, մինչև փրփրելը, աստիճանաբար ավելացնել շաքարավազը, ալյուրը, օսլան, կակաոն, սոդան և այս 2 զանգված­ները միացնել իրար, խառ­նել գդալով, ստացվում է թույլ խմոր: Ջեռոցը տա­քացնել 200-220°С, տապա­կի մեջ յուղաթուղթ փռել, խմորը լցնել մեջը և թխել 10-15 րոպե:

Կրեմը պատրաստելու հա­մար 5 ճ/գ կաթի մեջ լուծել օսլան և 0,5 բաժակ շաքա­րավազը: Կաթի մնացած մա­սը տաքացնել մինչև եռալը, թանձրացնել օսլայով, ան­ընդհատ խառնելով եռաց­նել, ավելացնել հարած կա­րագը և սառեցնել: Կարմիր հաղարջի հյութին խառնել շաքարավազի մնացած մա­սը և ժելատինը, թողնել 40 րոպե, մինչև ժելատինն ուռ­չի, ապա եռացնել, մինչև ժելատինի լրիվ լուծվելը:

Ձևավորման համար կարա­գը հալեցնել, ավելացնել շաքարավազն ու ջուրը, եփել այնքան, որ շաքարավազը դառնա ոսկեգույն, ապա ավելացնել նուշը և բովել, մինչև զանգվածի գույնը դառնա շագանա­կագույն: Բիսկվիտի վրա քսել ժելեն և կրեմի 2/3-ը: Բիսկվիտը կտրտել 5 սմ լայնության շերտերի, վրան քսել կրեմ և հավա­քել գալարի նման, ինչպես ցույց է տրված նկ. 3-ում, որ ստացվի կլորավուն տորթ, երեսը և կողքերը պատել կրեմով, նուշից ստացված նուգայով: Կարելի է ձևավորել պատրաստի շոկոլադե և սպիտակ բեզեներով:

Բաժին Թխվածքներ
Երկուշաբթի, 31 Հունվարի 2011 09:29

Շոկոլադե տորթ

4 ձվի դեղնուցները հարել շաքարավազի, բուսական յուղի, կաթի, թթվասերի, սոդայի, քացախի հետ, ավելացնել ալյուրը և կակաոն, թողնել հանգստանա: 8 ձվի սպիտակուցը հարել մինչև դառնա բեզե, ապա դանդաղ ու նույն ուղղությամբ խառնելով ավելացնել խմորին: Թխել 1 շերտով, 200°C-ում: Թխված բիսկվիտը մեջտեղից կիսել, 2 շերտ դարձնել, շերտերն իրար միացնել շագանակագույն կրեմով, վերին շերտին գլազուր քսել և վրան ձևավորել սպիտակ կրեմով:

Կրեմ
1.5 բաժակ շաքարավազին խառնել 1.5 բաժակ կաթ, 3-4 ճ/գ ալյուր, դնել մարմանդ կրակին, հենց որ սկսի եռալ, խառնելով քիչ-քիչ ավելացնել 4 ձվի դեղնուցը: Կրակից վերցնել, թողնել հովանա: Ստացված կրեմը բաժանել 2 մասի: Մի մասի վրա ավելացնել կակաո, իսկ մյուսը թողնել սպիտակ (ձևավորման համար): Առանձին հարել 200 գ. կարագը, ավելացնել սառեցված կրեմային զանգվածին:

Գլազուր
100 գ. շոկոլադը գոլորշու վրա հալեցնել և ավելացնել 100 գ. կարագ, լավ խառնել, թողնել հովանա:

Բաժին Թխվածքներ
Երկուշաբթի, 31 Հունվարի 2011 07:51

Ընկույզով տորթ

Կարագը հալել շաքարավազի 1/3 մասի հետ, ավելացնել ձվի դեղնուցները` դարչինի, ռոմի և վանիլինի հետ: Այս ամենը լավ հարել:
Սպիտակուցները լավ հարել մնացած շաքարավազի հետ և լցնել դեղնուցի զանգվածի վրա: Ծեծած ընկույզները խառնել 150գր. կարմրացրած ընկույզների հետ և լցնել խմորի մեջ: Պատրաստի զանգվածը լցնել տապակի մեջ և թխել 190°C տաք ջեռոցի մեջ` 55-60րոպե: Սառելուց հետո բաժանել 2 շերտի:
Թրջած ժելատինը շաքարի փոշու հետ հալեցնել միջին ջերմաստիճանի կրակի վրա: Մնացած կարմրացրած ընկույզները խառնել նուգայի կտորներին և ժելատինի հետ միասին լցնել լավ հարած սերուցքի վրա:
Վերցնել պատրաստի շերտերից մեկը, վրան քսել կրեմի մի մասը, ծածկել երկրորդ շերտով: Տորթը պատել մնացած կրեմով և 1-2 ժամ դնել սառնարանը: Զարդարել պատրաստի մարցիպանով կամ շոկոլադի գլազուրով:

Բաժին Թխվածքներ
Շաբաթ, 29 Հունվարի 2011 07:56

Շոկոլադե տորթ "Պռոլին"

Ձուն, շաքարավազը, աղը և վանիլինը միասին լավ հարելուց հետո ավելացնել ալյուրը, օսլան, կակաոն, փխրեցուցիչը:
Բոլոր բաղադրիչները խառնելուց հետո լցնել տապակի մեջ որն ունի 28 սմ տրամագիծ: Թխել ջեռոցում 170°C պայմաններում` 25-30 րոպե:
Սառելուց հետո բլիթը 3 շերտի բաժանել: Ժելատինը թրջել ու լուծել, շոկոլադը հարել, իսկ լիկյորի մի մասը տաքացնել: Խառնել իրար և նախապես փրփրացրած սերուցքը կամաց և քիչ-քիչ ավելացնել զանգվածին: Պատրաստի խմորի շերտերը ցողել լիկյորով և կրեմով պատել: Շերտերը դնել իրար վրա և պատրաստի խմորեղենի վրա ամբողջությամբ կրեմ քսել:
Զարդարելու համար նախատեսված շոկոլադը հալեցնել և խառնել 100 գր. հարած սերուցքի հետ, դրանով էլ զարդարել խմորեղենը:

Բաժին Թխվածքներ
Հինգշաբթի, 27 Հունվարի 2011 07:04

Խնձորով կարկանդակ

Ձվի սպիտակուցն անջատել դեղնուցից, հարել մինչև փրփրելը, քիչ-քիչ ավելացնել շաքարավազը, ապա հարած դեղնուցը, հարած կարագը, թթվասերը` սոդայով և այնքան ալյուր, որ ստացվի փափուկ, ձեռքերին չկպչող խմոր, բաժանել 2 գնդի: Մեկը բացել, փռել յուղապատ տապակի մեջ, վրան քսել ջեմը, բացել երկրորդ գունդը և փռել վրան, կողքերից խմորները միացնել իրար:
Խնձորները մաքրել, կիսալուսնաձև կտրտել, շարել խմորի վրա և թխել 200°C-ի տակ, մինչև վարդագունելը:

Բաժին Թխվածքներ
Երեքշաբթի, 25 Հունվարի 2011 08:16

Տոնական Տորթ

Ձուն հարել, ավելացնել շաքարավազը, բուսայուղը, մեղրը, քացախը, սոդան, անընդհատ խառնելով ավելացնել ալյուրը, մինչև դառնա համասեռ զանգված: Բաժանել 2 մասի` մեկը մյուսից մի քիչ շատ: Ջեռոցը տաքացնել 180°C, ընտրել 2 կաղապար` մեկը մեծ, մյուսը` փոքր, կաղապարները յուղել և խմորներն առանձին առանձին թխել 20-25 րոպե:
Կրեմի պատրաստումը
Կաթը դնել կրակին, ավելացնել շաքարավազը, անընդհատ խառնելով լցնել ալյուրը, որ գնդեր չառաջանան, 1-2 անգամ եռալուց հետո կրակից վերցնել, թողնել հովանա: Կարագն առանձին հարել մինչև սպիտակի, քիչ-քիչ ավելացնել եփուկին, համեմել վանիլինով: Բիսկվիթները բաժանել 2 մասի և կրեմի բարակ շերտով միացնել իրար, ձևավորել կրեմով ու տարբեր մրգերով: Ծաղիկ պատրաստելու համար սպիտակ կրեմից մի փոքր վերցնել, ավելացնել այնքան կարմիր սննդային ներկ, որ ստացվի վարդագույն: Ներարկիչով ձևավորել տորթի եզրերը:

Բաժին Թխվածքներ
Չորեքշաբթի, 19 Հունվարի 2011 13:42

Ելակային տորթ “Հրաշք”

Կաթսաի  մեջ ,մարմանդ  կրակի  վրա, հալեցնել կարագը: Թխվացքաբլիթը մանրացնել  և  միացնել  կարագի  հետ: Ձևաթավայի վրա բուսական յուղ քսել, վրան պերգամենտի թուղթ փռել, մեջը լցնել ստացված խմորը, թեթեվակի տպտպացնել  և  մոտավոր  30 րոպեով  դնել  սառը տեղ:
Ժելատինը  թրչել: Ելակը լվանալ, մաքրել և չորացնել:  750 գր. ելակն ու շաքարը մանրացնել  պյուրեի տեսքով, այնուհետև ավելացնել  տեկիլան, լիմոնի հյութը և լիմոնադը:  Ժելատինը  քամել, հալեցնել  մարմանդ կրակի վրա  և  խարնել  ելակի պյուրեի  մի փոքր  մասի  հետ:  Հետո  խարնել  աըդ ամենը  մնացած  պյուրեի  հետ և  30  րոպեով  դնել  սառը տեղ:
Սերուցքը  լավ  ցեփել  և  ավելացնել  կրեմին: Կրեմը  քսել  շերտի  վրա  և  3  ժամով  դնել  սառնարանը:
Համտեսելուց  առաջ  100  գր. ելակը  պատարաքաղով տրորել, իսկ  մնացած  ելակը  մեջտեղից  կտրատել: Տորթի  վրա  քսել  տրորած  ելակը, վրաից շարել  կտրատած  ելակը: Վրաից  շաքարի  փոշի  ցանել:

Բաժին Թխվածքներ
Չորեքշաբթի, 19 Հունվարի 2011 13:39

Փշրվող ելակային պիրոգ

Տաքացնել   ջեռոցը մինչև 200°:  Կարագը, 70 գր. շաքարը, վանելինն  և ձուն լավ խփել  միքսերի   օգնությամբ: Ալյուրն ու կաթը խփել և ավելացնել ստացված խմորին: Ձևաթավայի վրա բուսական յուղ քսել, վրան պերգամենտի թուղթ փռել, մեջը լցնել ստացված խմորը  և թխել 20 րոպե:
Սառը  ջրի մեջ  ժելատինը թռչել: Կաթնաշոռը խառնել  3 ճ.գ. շաքարի հետ: Ժելատինը տաքացնել կրակի վրա, հալեցնել և խառնել 3 ճ.գ. կաթնաշոռի հետ: Այնուհետև խառնել մնացած կաթնաշոռի հետ: Սերուցքը լավ խփել կամաց-կամաց ավելացնելով  շաքարը: Ավելացնել կաթնաշոռին և խառնել:
Ելակը լվանալ, մաքրել և չորացնել: Ըստ ցանկության մեջ տեղից կիսել:
Պատրաստի  շերտին  հավասարաչափ քսել կաթնաշորի կրեմը, և վրան խիտ-խիտ  շարել ելակը:
Տավաի վրա, հաճախակի խառնելով  կարմրացնել նուշը: Հավասառաչափ տարածել մրգերի վրա: Վերջում վրան շաքարի փոշի ցանել: Իմիջայլոց`պիրոգը հեշտ կլինի

Բաժին Թխվածքներ
Էջ 1, 3-ից

Ամենաշատ դիտվածները

  • Շոկոլադե տորթ
    Հեղինակ՝
    Շոկոլադե տորթ 4 ձվի դեղնուցները հարել շաքարավազի, բուսական յուղի, կաթի, թթվասերի, սոդայի, քացախի հետ, ավելացնել ալյուրը և կակաոն, թողնել հանգստանա: 8 ձվի…
    1 մեկնաբանություն
  • Տորթ Սնիկերս
    Հեղինակ՝
    Տորթ Սնիկերս Ձվի դեղնուցը առանձնացնել սպիտակուցից: Դեղնուցը հարել շաքարավազի և վանիլի հետ: Շոկոլադը հալեցնել գոլորշու վրա, ավելացնել կաթը և խառնել այնքան, մինչև…
    Մեկնաբանել
  • Շոկոլադե տորթ "Պռոլին"
    Հեղինակ՝
    Շոկոլադե տորթ "Պռոլին" Ձուն, շաքարավազը, աղը և վանիլինը միասին լավ հարելուց հետո ավելացնել ալյուրը, օսլան, կակաոն, փխրեցուցիչը:Բոլոր բաղադրիչները խառնելուց հետո լցնել տապակի մեջ…
    1 մեկնաբանություն
  • Աղցան "Տղամարդու Արցունքներ"
    Հեղինակ՝
    Աղցան "Տղամարդու Արցունքներ" Հավի միսը խորանարդաձև կտրատել: Սոխը կլոր-կլոր կտրատել և մարինացնել 30 րոպե` քացախի, շաքարավազի և աղի մեջ: Այնուհետև դուրս հանել, ավելացնել…
    Մեկնաբանել
  • Տորթ «Սեվ ու Սպիտակ»
    Հեղինակ՝
    Տորթ «Սեվ ու Սպիտակ» Խմորը պատրաստելու հա­մար ձվի դեղնուցն առանձ­նացնել սպիտակուցից, հա­րել, ավելացնել ջուրը, վա­նիլինը: Սպիտակուցն առանձին հարել, մինչև փրփրելը, աստիճանաբար ավելացնել շաքարավազը, ալյուրը,…
    Մեկնաբանել
  • Շերտավոր աղցան
    Հեղինակ՝
    Շերտավոր աղցան Աղցանի առաջին շերտը դնել քերիչով անցկացված կարտոֆիլը, մի քիչ մանրացված սոխ տարածել և յուրաքանչյուր շերտի արանքում քսել մայոնեզ: Երկրորդ շերտը…
    Մեկնաբանել

Նոր Թխվածքներ

  • Տորթ Բարբի տիկնիկ (Barbie,Барби торт)
    Տորթ Բարբի տիկնիկ (Barbie,Барби торт) 15ձուն հարել 2 բ.շաքարավազի հետ 20րոպե, թողնել 10ր. հանգստանա , ևս 20ր. հարել : Հարիչը…
  • Թթվասերով տորթ
    Թթվասերով տորթ Ձվերը խփել շաքարավազի հետ մինչև սպիտակելը: Ավելացնել թթվասերը, ավելացնել հալեցրած մարգարինը, աղը, ալյուրը, ավելացնել 1/2բաժակ…
  • Տորթ «Սեվ ու Սպիտակ»
    Տորթ «Սեվ ու Սպիտակ» Խմորը պատրաստելու հա­մար ձվի դեղնուցն առանձ­նացնել սպիտակուցից, հա­րել, ավելացնել ջուրը, վա­նիլինը: Սպիտակուցն առանձին հարել, մինչև…
  • Շոկոլադե տորթ
    Շոկոլադե տորթ 4 ձվի դեղնուցները հարել շաքարավազի, բուսական յուղի, կաթի, թթվասերի, սոդայի, քացախի հետ, ավելացնել ալյուրը և…
  • Ընկույզով տորթ
    Ընկույզով տորթ Կարագը հալել շաքարավազի 1/3 մասի հետ, ավելացնել ձվի դեղնուցները` դարչինի, ռոմի և վանիլինի հետ: Այս…

Նոր Աղցաններ

  • Հավի կրծքամսով աղցան
    Հավի կրծքամսով աղցան հավի կրծքամիսը երկարավուն կտրատել և տապակել բուսայուղի մեյ, սունկը ևս կտրատել, տապակել թողնել որ սառչի,…
  • Ճակնդեղով և սխտորով աղցան
    Ճակնդեղով և սխտորով աղցան Եփած և մաքրած ճակնդեղը քերել, ավելացնել քերած սխտորը և աղը: Ավելացնել բուսական յուղը:
  • Աղցան "Տղամարդու Արցունքներ"
    Աղցան "Տղամարդու Արցունքներ" Հավի միսը խորանարդաձև կտրատել: Սոխը կլոր-կլոր կտրատել և մարինացնել 30 րոպե` քացախի, շաքարավազի և աղի…
  • Աղցան Վագրիկ
    Աղցան Վագրիկ Կարտոֆիլը և գազարը եփել և սառչելուց հետո մաքրել: Կարտոֆիլը քերիչով անցկացնել, իսկ երշիկը և վարունգը…
  • Շերտավոր աղցան
    Շերտավոր աղցան Աղցանի առաջին շերտը դնել քերիչով անցկացված կարտոֆիլը, մի քիչ մանրացված սոխ տարածել և յուրաքանչյուր շերտի…

Նոր բուտերբրոդներ

  • Բուտերբրոդ պանիրով եւ պաշտետով
    Բուտերբրոդ պանիրով եւ պաշտետով Հալած պանիրը եւ պաշտետը հարել, ավելացնել կարագ եւ խառնել: Ստացված զանգվածը քսել հացի վրա ,…
  • Տաք բուտերբրոդ ձկան մսով
    Տաք բուտերբրոդ ձկան մսով Ձուկը մանր կտրատել, ավելացնել մայոնեզ, պահածոյացրած պղպեղ, մանանեխ, աղ եւ սեւ պղպեղ: պանիրը կտրատել բարակ…
  • Բուտերբրոդ ձվով եւ պանիրով
    Բուտերբրոդ ձվով եւ պանիրով Ձուն կտրատել, ավելացնել պանիր, մայոնեզ եւ խառնել: Խառնուրդը սառեցնել: Ստացված զանգվածը քսել հացի վրա եւ…
  • Բուտերբրոդ շպրոտով
    Բուտերբրոդ շպրոտով Ձուկը դնել հացի վրա, ավելացնել սխտոր եւ մայոնեզ: 5 րոպե թողնել ջեռոցում`180 աստիճան ջերմության տակ:…
  • Չեխական բուտերբրոդ
    Չեխական բուտերբրոդ Հացը կարագի մեջ տապակել, թողնել, որ սառչի: Գարեջուրը եռացնել, ավելացնել քերած պանիր, աղ եւ սեւ…

Կայքի նյութերի մասամբ կամ լրիվ օգտագործումը կարելի է միայն հեղինակների կամ Ադմինիստրատորների թույլտվությամբ: