Ֆրանսիական մակարուններ (French Macaroon)

Մայիս 11, 2017
Դիտվել է`* անգամ

Պատրաստման եղանակը

  • Առանձնացնել ձվի դեղնուցը սպիտակուցից և պատրաստել բեզե։
  • Այնուհետև ավելացնել նուշի ալյուրը և լավ խառնել։
  • Ստացված զանգվածը բաժանել 4 մասի ավելացնելով յուրաքանչյուրի մեջ 1 կաթիլ ներկ։
  • Ստացված խառնուրդը տեղադրեք հրուշակահան պարկի մեջ: Տապակը ծածկեք յուղաթղթով և հրուշակահան պարկի միջոցով շրջանակներ արեք նրա վրա:
  • Վերջացնելուց հետո թողեք այսպես 30-40 րոպե, որպեսզի շրջանակները մի փոքր չորանան և կեղևապատվեն (դա ևս մեկ այլ շատ կարևոր հանգամանք է, առանց որի ճիշտ մակարուններ չեն ստացվի):
  • Մակարունների հիմքը պատրաստեք ջեռոցում՝ 170 ջերմաստիճանի տակ (շատ կարևոր է ճիշտ պահպանել հենց այս ջերմաստիճանը)՝ մոտավորապես 15 րոպե:
  • Մինջև խմորի սառչելը պատրաստել լցոնը՝ պրալինեն:
  • Կարագը հարել շաքարավազի փոշու հետ ավելացնելով սերուցքն ու վանիլինը։
  • Բաժանել կրեմը 4 հավասար մասերի ավելացնելով մեկի մեջ 1 թ․գ․ մուրաբա, մյուսի մեջ կակաո, երրորդի մեջ կիտրոնի հյութ, չորորդի մեջ  աղացած պիստակ։
  • Աղանդերի՝ արդեն պատրաստի շրջանակների վրա զգուշորեն տեղադրեք պրալինեն և վրայից դրեք ևս մեկ պատրաստի շրջանակ։
  • Ստացված մակարունները կարելի է միանգամից ճաշակել, բայց խորհուրդ է տրվում թողնել որոշ ժամանակ (մի քանի ժամով կամ մեկ գիշեր) սառնարանում:
1 Աստղ2 Աստղ3 Աստղ4 Աստղ5 Աստղ (No Ratings Yet)
Loading...