Նապոլեոն

Դեկտեմբեր 27, 2010
Դիտվել է`* անգամ

Բաղադրիչներ

Պատրաստման եղանակը

  • 5 ձվի դեղնուցը լավ հարել 2 ճգ. շաքարավազով, խառնելով ավելացնել 2 ճգ. հալած յուղ, մի պտղունց աղ, 0,5 թգ. կիտրոնի աղ և 3 բաժակ գոլ ջուր (ջուրը լցնելիս խառնելը չդադարեցնել, որպեսզի գնդիկներ չառաջանան):
  • Մաղած ալյուրը աստիճանաբար ավելացնելով խմոր հունցել, այնքան, որ ձեռքերին չկպչի:
  • Ստացված խմորը բաժանել 5 գնդի:
  • Վերցնել 400գր. կարագ, բաժանել 5 մասի, ապա յուրաքանչյուր մասը նորից 3 մասի:
  • Խմորի մի գունդը բացել 3 մմ. հաստությամբ, բացվածքին քսել կարագի մի մասը, քառակուսաձև ծալել և 15-20 րոպե պահել սառնարանում:
  • Դա պետք է կրկնել 3 անգամ, նույն ձևով` բոլոր գնդերը:
  • Սառնարանից հանել քառակուսաձև ծալած 1 գունդը, բացել ջեռոցի թիթեղի չափով, սառը թիթեղի վրա ալյուր լցնել, խմորի բացվածքը փռել վրան և դնել նախապես տաքացրած ջեռոցում` եփելու:
  • Գազի բոցի բարձրությունը մոտավորապես 5 մմ. պետք է լինի: Երբ խմորի շերտը բարձրանում է, և գույնը թեթևակի փոխվում, ուրեմն պատրաստ է, հանել և անմիջապես տեղափոխել տախտակի վրա:
  • Բոլոր գնդերն այդպես եփել, եզրերը դանակով կտրել և փշուրները պահել ՙՆապոլեոնի՚ երեսին ցանելու համար:

 

Կրեմ.

  • 300 գր. կարագը լավ հարել և խառնելով աստիճանաբար ավելացնել 1,5 տուփ խտացրած կաթ և 1 պտղունց վանիլին: Եփված շերտերը միացնել կրեմով և երեսին ցանել փշրանքներն ու շաքարի փոշի:
1 Աստղ2 Աստղ3 Աստղ4 Աստղ5 Աստղ (No Ratings Yet)
Loading...