Տորթ Ամանորյա

Դեկտեմբեր 26, 2010
Դիտվել է`* անգամ

Պատրաստման եղանակը

  • Ձուն հարել շաքարավազի հետ, այնուհետև ավելացնել տաք ջուրը: Լավ հարելուց հետո ավելացնել ալյուրը և ընկույզը: Եփել ջեռոցում 180 ջերմաստիճանում:
  • Կրեմի համար շոկոլադը և կարագը մանրացնել, վրան լցնել տաք սերուցքը, լավ խառնել, այնուհետև ավելացնել շաքարավազը:
  • Խառնելուց հետո, թողնել, որ սառչի:
  • Օշարակի համար ջրին ավելացնել շաքարավազը, դնել գազօջախին և թողնել, որ եռա:
  • 1 րոպե եռալուց հետո վերցնել կրակից:
  • Երբ խմորը կսառչի, վրան օշարակը տարածել, կրեմ քսել, և փաթաթել` տալով ռուլետ տեսք:
  • Այնուհետև դնել սառնարանում, որ սառչի: Սառչելուց հետո, վրան կրեմ քսել և զարդարել տոնական քաղցր պատկերներով (կարող եք ձեռք բերել սուպերմարկետներից):
1 Աստղ2 Աստղ3 Աստղ4 Աստղ5 Աստղ (No Ratings Yet)
Loading...