Տորթ Սնիկերս

Դեկտեմբեր 26, 2010
Դիտվել է`* անգամ

Բաղադրիչներ

Պատրաստման եղանակը

  • Ձվի դեղնուցը առանձնացնել սպիտակուցից:
  • Դեղնուցը հարել շաքարավազի և վանիլի հետ:
  • Շոկոլադը հալեցնել գոլորշու վրա, ավելացնել կաթը և խառնել այնքան, մինչև ստացվի միասեռ զանգված:
  • Այն լցնել դեղնուցի վրա և լավ խառնել:
  • Սպիտակուցը առանձին լավ հարել, ավելացնել դեղնուցի վրա, աստիճանաբար լցնել ալյուրը և խառնել:
  • Կաթսան կարագով պատել, այնուհետև ալյուր շաղ տալ:
  • Խմորը լցնել մեջը և եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում 25-35 րոպե:
  • Երբ խմորը պատրաստ կլինի, թողնել, որ սառչի, այնուհետև բաժանել երկու մասի:
  • Առաջին կրեմի համար սերուցքը լավ հարել շաքարավազի հետ և դնել սառնարանում, որ սառչի:
  • Երկրորդ կրեմի համար կարագը լավ հարել, ավելացնել խտացրած կաթը, այնուհետև պիստակը և շարունակել հարել մինչև դառնա միասեռ:
  • Գլազուրի համար շոկոլադը գոլորշու վրա հալեցնել, ավելացնել կաթը, լավ խառնել, այնուհետև թողնել, որ սառչի:
  • Առաջին խմորի վրա քսել սերուցքից պատրաստված կրեմը, այնուհետև դնել սառնարանում, որ սառչի 15 րոպե:
  • Հանել սառնարանից, վրան քսել երկրորդ կրեմը, այնուհետև վրան դնել հաջորդ խմորը, իսկ վերջում գլազուրով պատել տորթը:
1 Աստղ2 Աստղ3 Աստղ4 Աստղ5 Աստղ (No Ratings Yet)
Loading...