Լամաջո

Մայիս 4, 2018
Դիտվել է`* անգամ

Պատրաստման եղանակը

  • Խմորը պատրաստելու համար խմորիչը լուծել գոլ ջրի մեջ, թողնել որ պղպջակներ առաջանան , ավելացնել աղը , ալյուրը և խմոր հունցել։
  • Խմորը բաժանել 30-35 գնդի և թողնել հանգստանա 20-30 րոպե։
  • Գնդերը բացել ափսեյի չափով։
  • Յուրաքանչյուր շերտին քսել կարագ և վրան միջուկը ։
  • Միջուկը պատրաստելու համար միսն ու սոխն աղալ մսաղացով, ավելացնել կտրատած համեմը , սամիթը, աղացած սխտորը , կարմիր և սև պղպեղները (կարմիրն ավելի շատ ), տոմատի մածուկն ու լավ խառնել (պետք է ստացվի մի քիչ ջրիկ զանգված)։
  • Թխել 200 C տաքացրած ջեռոցում, 5-8 րոպե։
1 Աստղ2 Աստղ3 Աստղ4 Աստղ5 Աստղ (No Ratings Yet)
Loading...