Ապուր մսային գնդիկներով

Մարտ 15, 2018
Դիտվել է`* անգամ

Բաղադրիչներ

Պատրաստման եղանակը

  • Միսը համեմում ենք աղով և պղպեղով , ավելացնում ենք սպիտակաձավարն ու լավ խառնում։
  • Ձեռքի մեջ հունական ընկույզի չափ գնդիկներ ենք ձևավորում (ստացվում է մոտ 25 հատ)։
  • Սոխը մաքրում ենք և մանր կտրատում ։
  • Գազարը մաքրում ենք և անցկացնում խոշոր քերիչով ։
  • Կարտոֆիլը մաքրում ենք և խորանարդիկներով կտրատում ։
  • Կաթսայի մեջ 2 լ․ ջուր ենք լցնում և հասցնում եռման աստիճանի ։
  • Կարտոֆիլը լցնում ենք եռացող ջրի մեջ , ավելացնում ենք սոխը , իսկ վերջում լցնում ենք գազարը։
  • Զանգվածը հասցնում ենք եռման աստիճանի , աղ և պղպեղ ենք անում , ավելացնում ենք դափնու տերևը և կոլոլակները հատ առ հատ լցնում եռացող ապուրի մեջ ։
  • 15-25 րոպե (կախված ֆրիկադելկաների չափից) եփում ենք։
  • Ավելացնում ենք վերմիշելը և եփում ենք այնքան , ինչքան նշված է վերմիշելի տուփի վրա։
  • Ավելացնում ենք մանր կտրատած մաղադանոսը  և կրակի տակն անջատում ։
1 Աստղ2 Աստղ3 Աստղ4 Աստղ5 Աստղ (No Ratings Yet)
Loading...