Մարինացված սմբուկ

Փետրվար 22, 2018
Դիտվել է`* անգամ

Բաղադրիչներ

Պատրաստման եղանակը

  • Սմբուկները լվանալ, վրան երկարությամբ կտրվածք անել։
  • Աղաջուր պատրաստել , դնել կրակին , երբ սկսի եռալ , սմբուկները գցել մեջը և եփել , մինչև գույնը փոխենու մի քիչ փափկեն (5-10 րոպե)։
  • Սմբուկները հանել ջրից , լցնել քամիչի  մեջ , վրան ծանրություն դնել, թողնել ջուրը քամվի։
  • Գազարը , պղպեղն ու սոխը մաքրել , լվանալ։
  • Գազարը քերել բարակ, երկարավուն, սոխն ու պղպեղը կտրատել մանր։
  • Սոխը տապակել բուսայուղով մինչև ոսկեգունելը, ավելացնել պղպեղը, համեմի սերմը , խառնել, ավելացնել ճզմած սխտորը , սոխը , գազարը, մանր կտրատած կանաչ սոխը , 1-2 րոպե խառնելով տապակելուց հետո վերցնել կրակից։
  • Սմբուկների կտրված հատվածը գդալով սեղմելով բացել, նավակի ձև տալ, լցոնել տապակած խճողակով, շարել կաթսայի մեջ , լցնել տաք մարինադը (այն պետք է ամբողջովին ծածկի սմբուկներին), 1 շաբաթ դնել տաք տեղում , որից հետո կարելի է համտեսել։

 

Մարինադը պատրաստելու համար՝

  • Ջրին խառնել աղը , շաքարավազը , պղպեղը , դնել կրակին , երբ սկսի եռալ ավելացնել դափնետերևը , 3 րոպե եռալուց հետո , հանել դափնետերևը , ավելացնել քացախը և 1 րոպե անց կրակն անջատել։
1 Աստղ2 Աստղ3 Աստղ4 Աստղ5 Աստղ (No Ratings Yet)
Loading...