Աղցան Վագրիկ

Փետրվար 16, 2011
Դիտվել է`* անգամ

Պատրաստման եղանակը

  • Կարտոֆիլը և գազարը եփել և սառչելուց հետո մաքրել: Կարտոֆիլը քերիչով անցկացնել, իսկ երշիկը և վարունգը մանր խորանարդիկներով կտրատել:
  • Կանաչ սոխը ևս մանր կտրատել:
  • Ձուն նույնպես անցկացնել  քերիչով, միայն թողնել մեկ սպիտակուց` զարդարելու համար:
  • Գազարը նույնպես անցկացնել մանր քերիչով:
    Հարթ ափսեի մեջ լցնել կարտոֆիլը տալով վագրի գլխի ձև աղել ու պղպեղել` վրան քսելով մայոնեզ: Այնուհետև վրան լցնել երշիկը նույնպես մայոնեզ քսել, հետո ավելացնում ենք կտրատված վարունգը նորից մայոնեզի շերտով:
  • Հետո սոխը և ձուն կրկին մայոնեզով:
  • Վերջում ավելացնում ենք գազարը:
  • Ձվի սպիտակուցով անում ենք վագրի աչքերն ու թշերը:
  • Կտրատած զեյթունով քիթն ու թարթիչները , վարունգով` բիբերը, երշիկով` բերանը.Կտրտած զեյթունով կարելի է վագրի գծիկները անել իսկ բեղերը սոխի սպիտակ մասերով:
1 Աստղ2 Աստղ3 Աստղ4 Աստղ5 Աստղ (No Ratings Yet)
Loading...