Իտալական հաց «Չիաբատտա»

Փետրվար 7, 2018
Դիտվել է`* անգամ

Բաղադրիչներ

Պատրաստման եղանակը

  • Բոլոր բաղադրիչները խառնում ենք իրար և խմոր հունցում, միայն թե ալյուրը միանգամից չենք ավելացնում, քանի որ կախված ալյուրի տեսակից, հնարավոր է քանակությունը պակասեցնել կամ ավելացնել:
  • Պետք է ջրիկ ու կպչուն խմոր ստանանք:
  • 5-10 րոպե հունցում ենք (որքան երկար ենք հունցում, այնքան հացի որակը բարձր է լինում):
  • Այժմ ծածկում ենք անձեռոցիկով և 10-12 ժամով տաք տեղ դնում:
  • Եթե ապակյա կափարիչ ունենք, կարող ենք դրանով ծածկել և ընթացքում հետևել, թե խմորն ինչպես է բարձրանում:
  • Խմորը ծավալով երկու անգամ ավելանում է, և մակերևույթին պղպջակներ են գոյանում:
  • Սեղանի վրա սննդային թաղանթ ենք փռում և վրան ջուր և  ալյուր ցանում, այնուհետև խմորը դնում վրան:
  • Ստացվում է ջրիկ խմոր, որի հետ սակայն, կարող ենք հեշտությամբ աշխատել:
  • Խմորի վրա ալյուր ենք ցանում և բատոն ձևավորում (կարող ենք խմորը 2 մասի կիսել և 2 փոքր բատոն պատրաստել):
  • Տապակի մեջ յուղաթուղթ ենք դնում, կարագով պատում և վրան ալյուր ցանում:
  • Խմորը զգուշորեն տապակի վրա ենք տեղափոխում, ծածկում անձեռոցիկով և 2 ժամով տաք տեղ դնում, որպեսզի լավ հասունանա ։
  • Ջեռոցի ամենաներքևում ջրով լի հրակայուն աման ենք դնում և 220 աստիճան տաքացրած ջեռոցում խմորը թխում 30-35 րոպե:
1 Աստղ2 Աստղ3 Աստղ4 Աստղ5 Աստղ (No Ratings Yet)
Loading...