Մարինացված բազուկ

Փետրվար 1, 2018
Դիտվել է`* անգամ

Բաղադրիչներ

Պատրաստման եղանակը

  • Բազուկը խաշել, կլպել և կտրատել ուղղանկյունաձև
  • Բազուկը պետք չի շատ խաշել: Պետք է մի փոքր կոշտ լինի:
  • Մարինադը պատրաստելու համար կաթսայի մեջ լցնել 350 մլ ջուրը, ավելացնել դափնու տերևը, սև և հոտավետ պղպեղները, մեխակը և դարչինը ու դնել կրակին:
  • Ջուրը եռ գալուց հետո ևս 5 րոպե եփել:
  • Կրակը անջատել, ավելացնել քացախը և կտրատած սխտորը:
  • Մարինադը պետք է ունենա հաճելի թթվություն:
  • Եթե քացախը 9 % , ուրեմն մեկ գդալ ավելի քիչ լցնել: Թողնել որ գոլանա:
  • Կտրատած բազուկները շարել բանկայի մեջ, վրան լցնել գոլացած մարինադը, թողնել 1 ժամ, այնուհետև դնել սառնարան: Սառնարանում պահել 2-3 օր:

Բարի ախորժակ

1 Աստղ2 Աստղ3 Աստղ4 Աստղ5 Աստղ (No Ratings Yet)
Loading...