Մարինացված վարունգ` վրացական ձևով

Փետրվար 1, 2018
Դիտվել է`* անգամ

Բաղադրիչներ

Պատրաստման եղանակը

  • Վարունգները 5-6 ժամով թրջեք ջրի մեջ, որից հետո  դրանք լավ լվացեք:
  • Այնուհետև բաժանեք 0.5 սմ բարակությամբ շրջանակների:
  • Մաքրած սոխը կտրատեք կիսաօղակաձև:
  • Պատրաստեք լոլիկով սոուս , որի  համար ձեզ անհրաժեշտ կլինի  սխտորը  մաքրել ու բաժանել  պճեղների, պղպեղի միջից մաքրել սերմերն ու այն  կտրատել, որից հետո այդ բոլոր բաղադրիչները  հարել հարիչով կամ աղալ մսաղացով:
  • Սոուսը լցրեք կաթսայի մեջ, ավելացրեք բուսայուղ, աղ, շաքարավազ, խմելի- սունելի, կարմիր աղացած ու բուրավետ պղպեղ և գինձ, թողեք այն եռա, այնուհետև մարմանդ կրակի վրա եփեք ևս 30 րոպե:
  • 30 րոպե հետո ավելացրեք կտրատած վարունգները, սոխն ու կծու պղպեղը(առանց սերմերի), որից հետո ավելացրեք քացախի էսենցիան: Թողեք, որ այդ ամբողջ խառնուրդը եփվի ևս 5 րոպե:
  • Տաք վարունգը սոուսի հետ միասին լցրեք ստերելիզացված տարաների մեջ ու փակեք կափարիչով:
  • Բանկաները պտտեք  գլխի վրա ու ծածկեք , որպեսզի սառչեն:

Բարի ախորժակ։

1 Աստղ2 Աստղ3 Աստղ4 Աստղ5 Աստղ (No Ratings Yet)
Loading...