Խոզի սթեյք բալի սոուսով

Դեկտեմբեր 21, 2017
Դիտվել է`* անգամ

Բաղադրիչներ

Պատրաստման եղանակը

Բալի սոուսի պատրաստման համար։

  • անկորիզ բալ - 300 գրամ
  • կարմիր չոր գինի - 200 մլ
  • եգիպտացորենի ալյուր - 1 լիքը ճաշի  գդալ
  • մեխակ - 1-2 հատ
  • շաքարավազ - 1 ճաշի գդալ
  • վանիլային էքստրակտ ըստ ճաշակի (ըստ ցանկության)

 

Պատրաստման եղանակը

  • Սթեյքի կտորները լվանալ և չորացնել թղթե սրբիչներով
  • Յուղաթուղթը փռել շխատանքային մակերեսին, վրան դնել միսը և բոլոր կողմերը համեմել աղով։
  • Այնուհետ, հերթականությամբ միսը համեմել սև բիբարով, կարմիր բիբարով և պապրիկայով:
  • Որպեսզի համեմունքները լավ ներծծվեն, սթեյքի  կտորների վրա կիտրոնի հյութ, ապա ձիթապտղի յուղ շաղ տալ:
  • Սթեյքերը փաթաթել յուղաթղթով և մուրճով թույլ ծեծել, որպեսզի մարինադը ավելի լավ կլանվի:
  • Սթեյքերը մարինացnնել 35-45 րոպե:
  • Պատրաստել սոուսը. Սառեցրած բալը հալեցնել և հեռացնել կորիզները։
  • Գինին լցնել տապակի մեջ, հասցնել եռման աստիճանի, կրակը թուլացնել, ավելացնել շաքարավազ, մեխակ, մի կաթիլ վանիլի էքստրակտ և տաքացնել 3-5 րոպե:
  • Տապակի մեջ ավելացնել բալը և թույլ կրակի վրա եփել 3-4 րոպե, այնուհետ ավելացնել եգիպտացորենի ալյուրը, խառնել և շարունակել եփել մինչև զանգվածի պնդանալը։
  • Տաքացնել թավան, դնել սթեյքերը և ամեն կողմից տապակել հավասարաչափ 5-6 րոպե։
  • Այնուհետև սթեյքերը յուրաքանչյուր կողմից կրկին տապակել 3-ական րոպե։ Անջատել կրակը և թողնել հանգստանա 10 րոպե։
  • Պատրաստի սթեյքերը դնել մատուցվող տարայի մեջ՝ վրան լցնելով բալի սոուսը։
  • Ցանկալի է ուտեստը մատուցել մրգային կամ բանջարեղենային աղցանով և կարմիր գինիով։
1 Աստղ2 Աստղ3 Աստղ4 Աստղ5 Աստղ (No Ratings Yet)
Loading...