Տոնական շոկոլադե տորթ կեֆիրի վրա

Դեկտեմբեր 21, 2017
Դիտվել է`* անգամ

Պատրաստման եղանակը

Կրեմի համար:

1—ին տարբերակ՝

  • Թթվասեր – 400 գ
  • Շաքարավազ – 1 բաժակ
  • Սերուցքային կարագ – 200 գ

 

2—րդ տարբերակ /եփովի կրեմ/՝

  • Ձու – 2 հատ
  • Շաքարավազ – 300 գ
  • Ալյուր – 2 ճաշի գդալ / թումբիկով/
  • Կաթ – 400 գ
  • Վանիլի շաքար – 1 տուփ
  • Սերուցքային կարագ – 200 գ

Պատրաստման եղանակը

  • Պատրաստում ենք խմորը․ մի տարայում խառնել բոլոր հեղուկ բաղադրիչները՝ ձվերը, բուսայուղը և կեֆիրը։ Մյուս տարայում լցնել չոր բաղադրիչները՝ ալյուր, շաքարավազ, սոդա, կակաո։
  • Չոր բաղադրիչներով լցված տարայում ավելացնել լավ հարած հեղուկ բաղադրիչները և միասին նորից լավ հարել։
  • Խմորը լցնել կարագով քսված կաղապարի մեջ և դնել նախապես տաքացված ջեռոցում։
  • Թխել 170-200 աստիճան տաքացրած ջեռոցում՝ 50 րոպե:
  • Կաղապարը հանել ջեռոցից և թողնել, որ սառչի։
  • Պատրաստում ենք կրեմը․ այս տորթը կարելի է պատրաստել թթվասերի կրեմով կամ եփովի կրեմով ըստ ճաշակի։
  • Թթվասերով կրեմը պատրաստվում է շատ արագ։ Փափկած կարագը խառնել թթվասերի և շաքարավազի հետ, ապա լավ հարել։
  • Եփովի կրեմը պատրաստվում է քիչ ավելի երկար․ կաթը դնել, որ եփվի։ Մինչ այդ ձվերը շաքարավազի հետ խառնել այնքան մինչև լավ սպիտակի։ Աստիճանաբար ավելացնել ալյուրը և հարել։ Ստացված զանգվածը, դանդաղ և պարբերաբար խառնելով, ավելացնել եռացով կաթի մեջ։ Կրակը թուլացնել և ապա, շարունակ խառնելով, ավելացնել վանիլին։ Սառեցնել։ Ավելացնել փափկեցրած կարագը և լավ խառնել։ Կրեմը 30 րոպե թողնել սառնարանում, որից հետո այն պատրաստ է։
  • Ապա սառած բիսկվիթը կտրել 3 շերտերի, յուրաքանչյուր շերտին լավ կրեմ քսել։ Տորթի վրա ևս կրեմ քսել, վրան շաղ տալ մանրացված շոկոլադ կամ պոպոք։ Ըստ ցանկության, տորթը կարելի է զարթարել նաև մրգերով կամ հատապտուղներով, իսկ կրեմի փոխարեն տորթը պատել շոկոլադե սոուսով։

Շոկոլադե տորթը պատրաստ է։

1 Աստղ2 Աստղ3 Աստղ4 Աստղ5 Աստղ (No Ratings Yet)
Loading...