Շատ համեղ մեղրով տորթ

Դեկտեմբեր 21, 2017
Դիտվել է`* անգամ

Բաղադրիչներ

Պատրաստման եղանակը

Կրեմի համար:
• Յուղոտ թթվասեր /ցանկալի է տնական/ - 800մլ
• Շաքարավազ – 1 բաժակ /կարելի է ավելի քիչ ըստ ճաշակի/

Պատրաստման եղանակը

  • Սերուցքային կարագը լցնել հրակայուն ամանի մեջ և հալեցնել եռացող ջրի գոլորշու վրա։
  • Կարագին ավելացնել շաքարավազը և մեղրը։ Եփել անընդհատ խառնելով մինչև ստացվի միասեռ զանգված։
  • Ավելացնել սոդան և խառնել մինչև զանգվածի ծավալը մեծանա և սպիտակի
  • Ստացված զանգվածը հանել գոլորշու վրայից և սառեցնել։
  • Ավելացնել ձվերը և ամենացածր արագությամբ հարել հարիչով։
  • Ավելացնել ալյուր և հունցել փափուկ, ձեռքերին չկպչող խմոր:
  • Խմորից ստանալ ժապավենաձև գունդ և բաժանել  7-8 մասի։
  • Սեղանի վրա դնել յուղաթուղթ։
  • Խմորաշերտի յուրաքանչյուր հատված գրտնակել նախորդից քիչ ավելի մեծ, պատառաքաղով մի քանի տեղից ծակծկել և յուղաթղթի օգնությամբ դնել կաղապարի մեջ։ Թխել 180 աստիճան տաքացված ջեռոցում 3-4 րոպե։
  • Նույնությամբ թխել մնացած խմորաշերտերը։
  • Տաք խմորաշերտերը կտրել նախատեսված ձևամանի չափով, օրինակ՝ նախատեսված ինչ-որ ափսեի չափով։
  • Բլենդերի օգնությամբ մանրացնել ավելացած խմորաշերտերը։
  • Թթվասերը և շաքարավազը հարել հարիչով։
  • Խմորաշերտերին կրեմ քսել՝ վերևից մի քիչ սեղմելով։
  • Տորթի վերին և կողային հատվածները պատել ավելացած խմորաշերտերից ստացված փշրանքով։
  • Տորթը թողնել սենյակային ջերմաստիճանում մոտ  1-2 ժամ, այնուհետ մոտ 8 ժամ թողնել սառնարանում։ Առավել ցանկալի է սառնարանում պահել մոտ 24 ժամ։
  • Որքան շատ ենք թողնում, որ կրեմը ներծծվի, այնքան տորթը համեղ է ստացվում։
1 Աստղ2 Աստղ3 Աստղ4 Աստղ5 Աստղ (2 votes, average: 5.00 out of 5)
Loading...