Տորթ Միկադո

Հունիս 12, 2017
Դիտվել է`* անգամ

Բաղադրիչներ

Պատրաստման եղանակը

  • Սկզբից պատրաստում ենք կրեմը. լցնում ենք դեղնուցները կաթսայի մեջ, ապա ավելացնում ենք շաքարավազը, կաթ և կակաոն ու լավ խառնում։
  • Դնում ենք կաթսան միջին կրակի վրա ու անընդհատ խառնելով եփում ենք մինչև պղպջակներ առաջանան (բայց չենք եռացնում) ու հանում ենք կրակի վրայից։
  • Սենյակային ջերմաստիճանի կարագը հարում ենք եփած խտացրած կաթի հետ։
  • Ավելացնում ենք շոկոլադե կրեմը, լավ խառնում և սառեցնում։
  • Այժմ անցնում ենք խմորի պատրաստմանը. կարագը հարում ենք և ավելացնում ձուն`հատ-հատ։
  • Թթվասերը սոդայի հետ խառնում ենք մինչև թթվասերի մեջ պղպջակներ առաջանան։
  • Այնուհետև ավելացնում ենք կարագով ու ձվով զանգվածին։
  • Աստիճանաբար ավելացնում ենք մաղած ալյուրը (մոտավորապես 5x250 մլ բաժակ) և խմոր ենք հունցում։
  • Խմորը բաժանում ենք 8-12 մասի։
  • Յուրաքանչյուր մասը բարակ գրտնակում ենք։
  • Թխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 15-20 րոպե մինչև բաց ոսկեգույն երանգ ստանանք։
  • Հանում ենք առաջին շերտը և քանի դեռ տաք է վրան կրեմ ենք քսում, այնուհետև նույնը անում ենք մնացած շերտերի հետ։
  • Եզրերը կտրում ենք (եթե կլոր ափսեի մեջ ենք մատուցելու, կարող ենք կլոր կտրել )և հավասարեցնում։
  • Այնուհետև ձևավորում ենք քերած շոկոլադով, թողնում 2-3 ժամ։
1 Աստղ2 Աստղ3 Աստղ4 Աստղ5 Աստղ (3 votes, average: 4.33 out of 5)
Loading...