Մեգրելական խաչապուրի

Մայիս 29, 2017
Դիտվել է`* անգամ

Պատրաստման եղանակը

Խմորը պատրաստելու համար

Խմորիչի վրա լցնել գոլ կաթը , թողնել հասունանա։

Ալյուրը մաղել թասի մեջ, ավելացնել փափկած կարագը ,ձուն , աղը , բուսայուղը , հասունացած  խմորիչը , խմոր հունցել, թողնել 1,5-2 ժամ հասունանա։

Երբ խմորի ծավալը 2 անգամ ավելանա , ձեռքերին բուսայուղ քսել և նորից հունցել , թողնել նորից հասունանա, մեկ անգամ էլ կրկնել։

Միջուկը պատրաստելու համար

Պանիրը քերել քերիչով , խառնել մյուս բաղադրիչները ։

Խմորը գնդերի բաժանել ,յուրաքանչյուրը գրտնակել կլոր ,վրան դնել միջուկից , խմորի եզրերն իրար միացնել , գնդել , նորից բացել շրջանաձև , դնել յուղապատ տապակի մեջ ,երեսին քսել իրար հետ հարած ձվի ու ձիթայուղի խառնուրդից , շաղ տալ քերած պանիրը և թխել 230 C տաքացրած ջեռոցում  10-15 րոպե։ Հանել ջեռոցից, կտրատել եռանկյունաձև և մատուցել։

1 Աստղ2 Աստղ3 Աստղ4 Աստղ5 Աստղ (No Ratings Yet)
Loading...